Եմենում պատերազմի պատճառով 8 միլիոն մարդ գործազուրկ է դարձել. ՄԱԿ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շաբաթ գիշեր թուիթերյան մի գրառմամբ հայտարարել է. «Եմենում պատերազմի պատճառով, այդ երկրի ութ միլիոն քաղաքացիներ գործազուրկ են դարձել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հայտարարել է, որ 8 միլիոն քաղաքացիների գործազուրկ դառնալով, Եմենում 22,2 միլիոն մարդ հումանիտար օժանդակությունների կարիք ունի:

ՄԱԿ-ին կից Սննդի համաշխարհային ծրագիրը նույնպես վերջերս մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Եմենը դիմագրավում է աշխարհում սննդի հետ կապված ամենախիստ ճգնաժամը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արաբիան, Էմիրությունների, ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների հովանավորությամբ, 2015 թվականի մարտ ամսից ռազմական ագրեսիայի և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը: Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմը մինչ այսօր ավելի քան 14000 եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ է դարձել:

Արաբիայի ռազմական ագրեսիան սննդամթերքի ու դեղորայքի սաստիկ ճգնաժամ է առաջացրել չքավոր երկիր Եմենում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով