ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաեւ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, նշում է, որ ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի եւ Արամ Սարգսյանի միջեւ:

«Այնտեղ կային մարդիկ, ովքեր ժամանակին եղել են նախկին իշխանությունների կոշիկի թայը, աչքն ու ականջը, ու մեր շարժը ներկայացնում էին նրանց: Ասեմ՝ խոսքը Վարդան Ավետիսյանի մասին է, ես չեմ էլ թաքցնում: Ես եղել եմ այն տղերքից, ովքեր միշտ անուններով են ասել՝ ով ով է: Ես չեմ ուզում, որ Արամն ու Սասունը հագնեն իրար: Արամը պատահական տղա չէ, մեր ընկերոջ եղբայրն է, Սասունն էլ՝ դե մեր ընկերն է: Չգիտեմ, չպետք է թույլ տանք: Հանդիպելու եմ Սասուն Միքայելյանի հետ, կներկայացնի իր կարծիքն ու մտավախությունը ստեղծված իրավիճակում»,- ասաց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականաց... «Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայ...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները հրաժարվե՞լ են քաղ... «Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կ...
«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ... ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողի...
Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով