Դանիել Հաասը ներկայացրել է ՀՀ-ում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Պատվիրակության կազմում էր նաեւ KfW գերմանական զարգացման բանկի Կովկասյան տնօրեն Կլաուս Ֆայգելը:

Փոխվարչապետի համոզմամբ՝ KfW գերմանական զարգացման բանկը կարեւորագույն դերակատարություն է ունեցել Հայաստանում վարկային մշակույթի ձեւավորման գործում, ինչի շնորհիվ նաեւ մեծ ազդեցություն է թողել տնտեսության զարգացման վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, կարեւորել է այն ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս նոր գաղափարներ բացահայտել եւ դրանք կյանքի կոչել: «Յուրաքանչյուր երկրի համար նոր գաղափարները մեծ արժեք ունեն. ցանկացած կառավարություն  պետք է ջանք չխնայի դրանք բացահայտելու համար»,-նշել է փոխվարչապետ Գրիգորյանը:

Պատվիրակության անդամները կարեւորել են իրենց պատվիրակության այցը եւ հանդիպումը փոխվարչապետի հետ, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո, որի ընթացքում վերահաստատվել է, որ երկու երկրների համագործակցությունը լավ է ընթանում եւ առկա է այն ընդլայնելու ու խորացնելու մեծ ներուժ:

Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուն փոխվարչապետին հակիրճ ներկայացրել է Հայաստանում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձել նոյեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրուցակիցները քննարկել են գերմանական կազմակերպությունների կողմից իրականացվող եւ Հայաստանի կարեւորագույն ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի ընթացքը, խոսել համագործակցության այլ ուղղությունների մասին:

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով