Գնա, մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի. Իգոր Խաչատուրովը՝ ՀՔԾ պետին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Առանց կոնկրետանալու ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Յուրի Խաչատուրովին, առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագ և խոսքս ուղղում եմ Սասուն Խաչատրյանին։ Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած և մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի խելքը, գլուխը հավաքի։

Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղակայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում և այդպես էլ բանակում չծառայելով՝ խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս։ Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերակել գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները։ Ու մեկ էլ այ սրա-նրա «ֆ..ն», Խաչատուրովին էշ անվանելուց առաջ մտածեիր, որ գալու է օրը և հորթի դեմքով նստես մամլո ասուլիսին։ Էլի շատ բան կա ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից ավել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնա, մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի ու հրապարակային ներողություն խնդրի կյանքը հայրենիքին նվիրած, նաև քո անվտանգությունը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտահայտությունների կապակցությամբ, այ «ֆ…ն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իգոր Խաչատուրով»

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

 

Analitik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով