Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու են Էրդողանի այցը

Գերմանիայում ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու կուսակցությունները շարունակում են բոյկոտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիք Գերմանիա կատարելիք այցը:

Ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նախ «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», ավելի ուշ՝ «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության նախագահ Քրիստիան Լինդերն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու Էրդողանի համար կազմակերպվելիք ընդունելությանը:

«Չեմ ցանկանում դառնալ Էրդողանի քարոզչության մի մասը»,- ասել է Լինդերը:

«Կանաչների» կուսակցության համանախագահներն ու խորհրդարանական խմբակցության ղեկավարներն էլ Էրդողանի համար տրվելիք ճաշին չմասնակցելու որոշումը պատճառաբանել են այն բանով, որ պաշտոնական ընդունելությունը հարմար միջավայր չէ Թուրքիայի նախագահի հետ բանակցելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էրդողանի հետ ճաշկերույթից հրաժարվելու մասին հայտարարել են նաև «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, Բունդեսթագի պատգամավոր Բիժան Ջիր-Սարայը և «Ձախերի» կուսակցությունից ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը: Վերջինս հայտարարել է, որ Էրդողանի հետ ճաշելու փոխարեն նախընտրում է մասնակցել վերջինիս դեմ կազմակերպվելիք բողոքի ակցիային:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա է մեկնելու սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո:  Այցը նպատակ ունի բարելավվել վերջին 2-3 տարում Անկարայի և Բեռլինի հարաբերություններում առաջացած խնդիրները:

Այցը բացասական է ընդունվում Գերմանիայի հանրության ու քաղաքական կուսակցությունների կողմից:

Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:

Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:

Թուրքիայի նախագահի այցի ժամանակ Բեռլինում հասարակական կարգուկանոնը պահպանելու համար ծառայության մեջ է լինելու ավելի քան 10.000 ոստիկան:

Նշվում է, որ Էրդողանի այցին ընդառաջ անվտանգության միջոցների ձեռնարկման այդօրինակ ծավալները համեմատելի են 2002թ. միջոցառումների հետ, երբ Բեռլինում էր գտնվում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

 

Աղբյուր`    Gazetekarınca

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով