Բրիտանիայի վարչապետ.«Կանգնած եմ Իսրայելի կողքին»

Սիոնիստական լոբբիներից մեկի կողմից կազմակերպած ընթրիքի ժամանակ, Բրիտանիայի վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է Իսրայելի անօրինական ռեժիմի նկատմամբ իր հավատարմությունը:

ԻՌՆԱ գործակալության- հաղորդմամբ, երկուշաբթի երեկոյան «Իսրայելի հրեաներ»  միության համաժողվում, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շեշտել է, որ շարունակելու է դիմակայել «հրեատյացության ու ատելության տարծման» դեմ և աջակցելու է Իսրայելին:

Անդրադառնալով Պաղեստինի խաղաղ քաղաքացիների դեմ սիոնիստ զորայինների հարձակումներին, ինչը արժանացել է միջազգային հանրության ծավալուն բողոքներին, Թերեզա Մեյը խոսել է Իսրայելի ռեժիմի ինքնապաշտպանության իրավունքի մասին:

Մեյը հավելել է.«Իր վարչապետության շրջանում Բրիտանիան Իսրայելի համար մշտապես եղել է ու կլինի վստահելի գործընկեր»:

Թերեզա Մեյը այն դեպքում է պաշտպանում Սիոնիստական ռեժիմին, երբ Բրիտանիայի ժողովուրդը  բողոքում է այդ երկրի քաղաքականությունների մեջ սիոնիստների ազդեցության դեմ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով