«Բացի «լայվից»՝ մարդիկ իրական փոփոխություններ պետք է տեսնեն». Հայկ Բալանյան

Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ:

«Քաղաքական իրավիճակը Հայաստանում մնալու է փոփոխական ու դինամիկ, այլ հարց է, որ իշխանությունն ինքն իրեն պետք է հաշիվ տա, որ այն մեծ բազան, որ ուներ, թուլանալու է ու տրոհվելու է այլ ուժերի միջև, և «լայվից» բացի՝ մարդիկ իրական փոփոխություններ պետք է տեսնեն»,- ասաց Հ.Բալանյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, և ոչ ոք բացեիբաց նրան դեմ հանդես չի գա, ժողովուրդը դա կընկալի՝ որպես հակահեղափոխություն, և հիմնական թիրախ մնում է ՀՀԿ-ն, որին քննադատելու ռազմավարությունից հիմնական ուժերը չեն շեղվի. «Ծանր դիրքային պայքար է լինելու ՀՀԿ-ի հետ, բայց այնուամենայնիվ Փաշինյանին կհաջողվի անցկացնել այն փոփոխությունները, որ ծրագրում է»:

Անդրադառնալով քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանին՝ քաղաքագետը նշեց, որ Քոչարյանն ունի փող և ուրիշ ոչինչ և իշխանությունների համար լուրջ վտանգ չի ներկայացնում.

«Քրեական գործը շարունակվում է, բնակչությունն այնքան բացասական է վերաբերվում այդ անձին, և իր հենարանը՝ ՀՀԿ-ն, այնքան ցածր վարկանիշ ունի բնակչության մեջ, որ հանրային աջակցության կամ հանրային հենարանի մասին խոսք լինել չի կարող: Որպես հակահեղափոխության սիմվոլ՝ իր վտանգն ուռճացված է, որքան շարունակի, այնքան Նիկոլ Փաշինյանի շուրջ մարդիկ կհավաքվեն, և այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանն օգնում է Նիկոլ Փաշինյանին, որքան նա սպառնա, այնքան մարդիկ կհամախմբվեն Փաշինյանի շուրջ»:

Հ.Բալանյանը նշեց, որ հակահեղափոխություն կարող է լինել, եթե բարեփոխումները մնան անավարտ, սոցիալ-տնտեսական վիճակը չփոխվի, 100 ընտանիքները շարունակեն պահել երկրի հարստության մեծ մասը, վերահսկեն ամեն ինչ և որոշ ժամանակ անց նոր դեմքերով փորձեն վերադառնալ իշխանության:

Հ.Բալանյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն 1-2% կարող է հավաքել, բայց հաշվի առնելով, որ մնացած բոլոր ուժերն ինքնահաստատվելու են նրանց վրա, ճիշտ կլինի՝ այդքան խելամիտ գտնվեն և չմասնակցեն ընտրություններին:

168.am-ի հարցին, թե Ռ.Քոչարյանի գործոնը հաշվի առնելով՝ ճիշտ չի՞ լինի ԱԺ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել, Հ.Բալանյանը պատասխանեց, որ անգամ առանց Քոչարյանի, ինչքան ուշ լինեն, այնքան վատ է ազդելու տրամադրությունների վրա, որովհետև մարդիկ սպասում են փոփոխությունների, իսկ խնդիրները շատ են, որ մեկ օրում լուծվեն.

«Հասկանալի է, որ հեղափոխական ոգևորությունն անցնելու է, և ընտրությունների անցկացման ժամկետը շատ երկար ձգել իմաստ չունի: Իսկ Քոչարյանի գործոնը կօգնի իշխանությանը, և տեսնելով Քոչարյանին, մարդիկ տեսնում են հակահեղափոխության վտանգը: Քոչարյանի ի հայտ գալն այս իմաստով մեծ խնդիրներ չի առաջացնի»:

 

168.am

Նմանատիպ նորություններ

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կ... Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագ...
Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր... Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր զիբիլանոցա ուզում բացվի: Աշխարհագրական կոորդինատներն են Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի արանքը: Ավե...
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադր... Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձ...
Իշխանության վարկանիշը իջնում է անասելի արագությամբ... Մամուլը գրում է,որ ռեֆորմիստները սկսում են բողոքի ակցիաներ:Այո նման քննարկում իրոք եղել է մեր կառույցներում,սակայն այս պահին նման որոշում չկա: ...
«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փ... Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով