Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նա մաղթել է խաղաղություն և նոր հաղթանակներ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ  ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ը չափազանց կարեւոր եւ հիշարժան օր է մեր ժողովրդի կյանքում, քանի որ ազատ եւ անկախ հանրապետության հռչակումը հիմնովին ու արմատապես փոխեց մեր պատմության ընթացքը: Այլեւս մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, մենք էինք մեր ապագայի տերն ու կերտողը: Մեր սերունդն ստանձնեց հսկայական պատասխանատվություն՝ ինչպես մեր նախնիների հիշատակի առջեւ, այնպես էլ հետագա սերունդների, մեր հայրենիքի եւ համայն հայության ապագայի համար:
Եվ այդ պատասխանատվության զգացումն է, որ այս բոլոր տարիների ընթացքում օգնել է մեզ հաղթահարել անասելի դժվարություններն ու փորձությունները, կառուցել ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն, պաշտպանել պատերազմի մեջ հայտնված հայրենիքը, վերականգնել ավերված տնտեսությունը, իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը:
Այդ պատասխանատվության զգացումն է, որ այսօր պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ եւ ամուր, միասնական ու համախմբված, ամեն ինչ անել` հանուն մեր հայրենիքի զորացման ու բարգավաճման, հանուն համազգային նպատակների իրականացման: Դա են պահանջում մեր հերոս տղաների թափած արյունը եւ այն թանկ գինը, որ վճարել է հայ ժողովուրդն իր ազատության ու անկախության համար:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»:
ԱՐՑԱԽՊՐԵՍ:

Նմանատիպ նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...
Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտա... Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակ...
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջ... https://www.facebook.com/mher.mkrtchyan.96/videos/2245635312367774/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով