Արթուր Ասատրյանի փաստաբանները վերաքննիչի որոշումն անհիմն են համարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է։ Արթուր Ասատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ասատրյանի փաստաբաններից Ռաֆայել Ամիրխանյանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ անհիմն է, դատարանում Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմնավորում, ըստ էության, չներկայացվեց։

«Դատարանը, չգիտես ինչու, մերժեց մեր բողոքը։ Ես կարծում եմ՝ սա պատվեր է արդարադատության դեմ», – շեշտեց փաստաբանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ներպետական ատյանները սպառելուց ու օբյեկտիվ արդյունքի չհասնելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով