Աշխարհի 100 երկրներ «Կինո-ճշմարտություն» կինոփառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել

Աշխարհի ավելի քան 100 երկրներից կարճամետրաժ ու լիամետրաժ 4000 ֆիլմերի բեմադրիչներ «Կինո-ճշմարտություն» 12-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կինոփառատոնի այս շրջանին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանը, Իտալիան, Բրազիլիան, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և շուրջ 100 այլ երկրների փաստագրական կինոյի հեղինակները:

«Կինո-ճշմարտություն» 12-րդ միջազգային կինոփառատոնի տարբեր բաժիններում ցուցադրվելու են աշխարհի տարբեր հեղինակավոր փառատոներում մեծարված վավերագրական ֆիլմեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կինո-ճշմարտություն» 12-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է դեկտեմբերի 9-ից 16-ը՝ Թեհրանում:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով