Անցել է 10 տարի. ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել. Ալիկ Սարգսյանը` Մարտի 1-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ:

Մարտի 1-ի դեպքերից հետո` մինչեւ 2011թ., ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվել է` արդյո՞ք իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Սակայն նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել. «Ի՞նչ կարեւոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել:

Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի լուսադեմին կատարվածին, այնուհետեւ ոստիկանական բռնությունները թաքցնելու նպատակով կեղծ փաստաթղթեր սարքելուն, Սարգսյանն ասել է, թե այդ ամենն իր օրոք չի եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ»:

 

Ավելին`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով