Անգելա Մերկելը հանդես է եկել Իդլիբի վերաբերյալ հայտարարությամբ

Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում  իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կարևորելով ծայրահեղականների դեմ պայքարը՝ Մերկելը միևնույն ժամանակ ընդգծել է խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը:

«Իդլիբում մարդկային աղետից անպայման պետք է խուսափենք»,- ասել է Մերկելն իր հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս կապակցությամբ նա նշել է, որ խնդրի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 5-ին հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդիադիր ուժերի դիրքերը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով