Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է

Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը  ծնվել է 1958թ սեպտեմբերի 9-ին  ՏալլինումԷստոնիայի ԽՍՀ:

ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ(2017), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր 1990-1995 թթ-ին։

  • 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սևանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։
  • 1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։
  • 1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
  • 1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։
  • 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։
  • 2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։
  • 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։
  • 2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարգևատրվել է՝

  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2009):
  • Արիության մեդալ /1998 թ./,
  • ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան” մեդալ,
  • ՀՀ ՊՆ “Դրաստամատ Կանայան” մեդալ,
  • ՀՀ ՊՆ “Վազգեն Սարգսյան” մեդալ,
  • ՀՀ ՊՆ “Անբասիր ծառայության համար” մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության “Համագործակցության ամրապնդման համար” մեդալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով