Ռոբերտ Քոչարյանի վրա գործ են ստեղծել, հլը ինքն էլ սպառնալիքով է խոսո՞ւմ. Գալուստ Սահակյանանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին վերաբերող հարցին և մասնավորապես լրագրողի հայտարարությանը, թե վերջինս սպառնալիքներով է խոսում, հայտարարեց.

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին վերաբերող հարցին և մասնավորապես լրագրողի հայտարարությանը, թե վերջինս սպառնալիքներով է խոսում, հայտարարեց. «Ո՞վ է սպառնալիքով խոսում, Քոչարյա՞նը, Ռոբերտ Քոչարյանի վրա գործ են ստեղծել, հլը ինքն էլ սպառնալիքով է խոսո՞ւմ»:

Հարցին, թե իր կարծիքով շինծու գո՞րծ է, Սահակյանն ասաց, թե չգիտի ինչի մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը և Հայաստանը ստանում է նոր բռնապետի և հարցին, թե ով է եղել հին բռնապետը, Սահակյանը տարակուսանքով պատասխանեց. «Բայց ինձ ինչո՞ւ եք հարցնում: Ով ասել է, գնացեք նրանից հարցրեք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով