ԱՄՆ-ն ու Թուրքիան դեմ են, որ Բաշար Ասադն Իդլիբում ռազմական գործողություններ սկսի

Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։  Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները և Սիրիայում (Իդլիբ, Մանբիչ) ստեղծված լարված իրավիճակը։

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը արտգործնախարարաների  հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել.

«Պետքարտուղար Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համակարծիք են, որ անընդունելի է Սիրիայի կառավարական ուժերի կողմից ցանկացած ռազմական գործողություն Իդլիբում: Դա անիմաստ կթեժացնի առանց  այդ էլ Սիրիայում տիրող լարվածությունը։ Պոմպեոն կարևորել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը։ Պետքարտուղարը և արտգործնախարարը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները ընդհանուր խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են ռազմական գործողություն սկսել Իդլիբում տեղի ահաբեկիչների դեմ։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել Բրանսոնին, ում մեղադրում են լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Milliyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով