Ամերիկյան ռազմական ինքնաթիռները ֆոսֆորային ռումբեր են նետել Դեյր-էլ-Զորի վրա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի գիշեր տեղեկացրեց Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող Հաջին գյուղի վրա ամերիկյան ռազմական ինքնաթիռների ավիահարվածի մասին և հայտարարեց, որ այդ հարձակումների ժամանակ օգտագործվել են ֆոսֆորային արգելված ռումբեր:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է շաբաթ օրը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ հարձակումը Հաջին գյուղում խոշոր հրդեհի պատճառ է դարձել:

Այս վայրագ հարձակման պատճառած մարդկային կորուստի մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:

Հարձակմանը մասնակցել են ԱՄՆ բանակի «Էֆ 16» տեսակի երկու ռազմական ինքնաթիռներ:

ԱՄՆ-ի ղեկավարած՝ ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն ավելի վաղ ևս ֆոսֆորային արգելված ռումբերով ռմբակոծել են Սիրիայի տարբեր տարածքներն, այդ թվում Դեյր-էլ-Զոր նահանգը:

Այս հարձակումների ընթացքում հրի ու սրի են քաշվել տասնյակ խաղաղ քաղաքացիներ:

Իրաքի ու Սիրիայի դեմ ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻԼՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հարձակումներին հետևող «Էյրվարզ» դիտորդական խումբը վերջերս հայտարարեց, որ ավելի քան 5000 խաղաղ քաղաքացիներ 2014 թվականից ի վեր զոհվել են Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների ընթացքում:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով