Amnesty International կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ Սաուդյան Արաբիային ու Իսրայելին զենք վաճառելու կապակցությամբ

Եմենում և Պաղեստինի բռնագրավված տարածքներում ոճրագործությունները և անպաշտպան ժողովրդի, հատկապես երեխաների սպանությունը շարունակվելով, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից պահանջել է դադարեցնել Սաուդյան Արաբիային ու Սիոնիստական ռեժիմին զենքի վաճառքը:

Amnesty International կազմակերպության հետազոտող՝ Փաթրիկ Վիլքենն ասել է.«ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները մարդու իրավունքները ոտնահարող երկրներին, այդ թվում Սաուդյան Արաբիային ու Իսրայելին սպառազինություն վաճառելով, նպաստում են աշխարհում լարվածության սրմանը: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան վայելում է ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի լիարժեք հովանավորությունը:

Amnesty International-ն այն պայմաններում է քննադատում Իսրայելին ու Սաուդյան Արաբիային, երբ Եմենում ու Պաղեստինի բռնագրավված տարածքներում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ֆինանսական, ռազմական ու քաղաքական աջակցությամբ շարունակվում են ոճրագործությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորին հայտնի են հատկապես վերջին ամիսների ընթացքում, մարտի 30-ին  «Վերադարձի իրավունք» երթն սկսվելուց ի վեր, պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունները:

Այդ երթի ընթացքում մինչ օրս իսրայելցի բանակայինների կողմից նահատակվել են տասնյակ պաղեստինցիներ և հազարավոր ուրիշներ վիրավորվել են: Մյուս կողմից Սաուդյան Արաբիան ևս եմենցիների դեմ շարունակում է իր ոճրագործությունները:

ԱՄՆ-ը տարեկան երեք միլիարդ 800 միլիոն դոլար ռազմական օգնություն է տրամադրում Իսրայելին, ավելին 500 միլիոն դոլար էլ հատկացրել է Իսրայելի հրթիռային պաշտպանությանը և 50 միլիոն դոլար  ևս Գազայում պաղեստինցիների տունելների հայտնաբերման համար: Սաուդյան Արաբիան ևս շարունակում է սպառազինություն գնել ԱՄՆ-ից ու Եվրոպայից: Այս բոլորն այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ոտնձգությունները ցավ են պատճառել աշխարհի հանրային կարծիքին և մարդու իրավունքների պաշտպան մեծ թվով խմբեր պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային ու Իսրայելի ռեժիմին զենքի վաճառքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆրանսիայում Human Rights Watch կազմակերպության գրասենյակի տնօրեն՝ Բենեդիկտ Ժանրոն ասել է.«Ռիադը գլխավորում է կոալիցիան, որը մինչ օրս Եմենում հազարավոր խաղաղ բնակչության սպանվելու պատճառ է դարձել: Եվրոպան Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը շարունակելու դեպքում, պատերազմական ոճրագործություններում և միջազգային իրավունքների ոտնահարման հարցում սաուդցիների հանցակիցն է համարվելու»:

Արևմտյան երկրները մի կողմից մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսներ վանկարկելով և դրանք հարգելով ներկա են միջազգային բեմում, իսկ մյուս կողմից զենքի վաճառքի խոշոր պայմանագրեր կնքելով հովանավորում են ոտնձգողական քաղաքականությունները:

Ներկայիս Amnesty International կազմակերպության պաշտոնատարները պահանջում են դադարեցնել Իսրայելին ու Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքը և վերջ դնել Եմենում ու Պաղեստինում նրանց ոճրագործություններին: Ամեն դեպքում չի թվում, որ նման պահանջներով ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները որևէ փոփոխություն կառաջացնել սպառազինության վաճառքի և ոտնձգիչներին հովանավորելու հարցում իրենց քաղաքականությունների մեջ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով