9320 հաշմանդամ՝ զինծառայությունից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1–ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ: Նրանցից 73 հազար 267–ը կենսաթոշակային և ավելի բարձր տարիքի մարդիկ են, 83 հազար 319–ը՝ 40–ից մինչև կենսաթոշակային տարիքի, 23 հազար 260–ը՝ 18–ից մինչև 40 տարեկան, իսկ 8205–ն էլ՝ անչափահաս: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող 188 հազար 51 քաղաքացուց 90 հազար 76–ը կանայք են:

2018 թ. հունվար–հուլիս ամիսներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված մինչև 18 տարեկան 423 երեխայից 135–ը ճանաչվել են աշխատունակ, այն է՝ զրկվել հաշմանդամության կարգից: 18–ից մինչև կենսաթոշակային տարիք ունեցող քաղաքացիներից 3449–ի համար հաշմանդամության կարգավիճակը դադարեցվել է:Համաձայն վիճակագրության, այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ ամենից շատ են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, նրանք 99 հազար 377-ն են, երկրորդ կարգի հաշմանդամների թիվը 70 հազար 679–ն է, իսկ առաջին կարգինը՝ 9790:

Հաշմանդամ երեխաների թիվը 8205 է, որից 2572–ը կանայք են: Ընդ որում, նրանք բոլորն էլ մանկուց հիվանդություն ունեն: Երբ տարանջատում ենք հաշմանդամության պատճառները, ապա տեսնում ենք, որ մեծամասնության դեպքում գերակշռում է ընդհանուր հիվանդություններ տերմինը: Մասնավորապես` 144 հազար 285 քաղաքացու համար: Աշխատանքային խեղում տողի դիմաց 1831 թիվն է: Զինծառայության ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել 9320 զինվոր, որից 3340–ը սահմանները պաշտպանելիս, ավելի քան 4 հազարը պարզապես զինծառայության ընթացքում, 1668–ը՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ 306–ը՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ:

Չեռնոբիլի ԱԷԿ–ի վթարի վերացման հետ կապված առաջին խմբի հաշմանդամ է դարձել 8, երկրորդ խմբի՝ 318, իսկ երրորդ խմբի՝ 243 քաղաքացի: Տարերային, տեխնածին և այլ աղետների, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ հիվանդություն, խեղում և վնասվածք է ստացել 804 մարդ: Դիտելով վիճակագրությունը տեսնում ենք, որ հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում՝ 57 հազար 307 քաղաքացի: Այնուհետև Լոռու մարզն է, որտեղ հաշվառված է 19 հազար 113 հաշմանդամ: Գրեթե նույնքան է Շիրակի մարզում՝ 18 հազար 185: Իսկ ամենից քիչ հաշմանդամներ կան Վայոց ձորի մարզում՝ 4368:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով