3 ամսում միակ բանը, որ բացվել է, Նիկոլի կուսակցության նոր և անհասկանալի փողերով բացվող գրասենյակներն են. Մենուա Հարությունյան

Էդ, որ Նիկոլը հայտարարում է, որ 3 ամիս է Հայաստանից արտագաղթը դադարել է, իսկապես հավատու՞մ է ինքն իր ասածին, թե՞ ջոգել է մեր ժողովրդի մի հատվածը կուրացած հավատում և վստահում է իրեն՝ ինչ ուզում խոսում է…

3 ամսում Հայաստանում ոչ մի նոր աշխատատեղ չի բացվել, ոչ մեկի աշխատավարձը չի բարձրացել , ոչ մի լումա ներդրում չի կատարվել, ոչ թոշակն է բարձրացել, ոչ էլ պետական աշխատողների աշխատավարձը, իսկ շատ ապրանքների գներն ուղղակի թանկացել են…
Էդ ինչի՞ հաշվին է արտագաղթը դադարել:

Թե՞ Նիկոլին թվում է մարդիկ իրենց երեխաներին իր տված խոստումներով, սրան նրան բռնելու տեսարաններով են կերակրում:
Լավ որքա՞ն կարելի է խաբել և ստով կերակրել սեփական ժողովրդին՝ հանուն սեփական իշխանությունը պահելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ժողովուրդն իսկապես որ մեղք է…
Հա քիչ էր մնում մոռանայի՝ այս 3 ամսում միակ բանը, որ բացվել է, Նիկոլի կուսակցության նոր և անհասկանալի փողերով բացվող գրասենյակներն են…

Մենուա Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով