Daily Archives: 27.08.2018

ԱՊՐԵԼ ԵՎ ԱՐԱՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔ-ԴՐԱԽՏՈՒՄ

Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից: …1990-ականներին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից անմասն չմնաց Մատաղիսը. թշնամին 1992 թ. գրավեց գյուղը, բնակչությունը բռնագաղթեց՝ ապաստան գտնելով տարբեր վայրերում: Սակայն երկու տարի անց, հայկական ինքնապաշտպանական ուժերը գյուղն… Կարդալ ավելին »

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ.

«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ  Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ դիպչելով  ժայռակերտ  աստիճաններին: «Օրը 4-5 անգամ բարձրանում – իջնում ենք»,- համեստաբար ժպտալով ասում է հաղթ զինվորականը: Այստեղ ենք եկել զինվորական ղեկավարության խորհրդով՝ հենակետի օրինակելի ավագին ծանոթանալու: Սակայն նրա… Կարդալ ավելին »

Քաղաքացիական պաշտպանության մարզումներ

Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության մարզումներ` ԱՀ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում: Մարզումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանում: Շրջկենտրոն Բերձոր քաղաքում, ժամը 11:00-ին, ազդարարման շչակների միջոցով հնչեց  «Օդային տագնապ» ազդանշանը: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության/ԱԻՊԾ/ Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի/ՇԱԻԲ/ աշխատակիցները քաղաքացիներին տեղեկացնում էին օդային տագնապի… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ. «Դեմ ենք, որ մեր դաշնակիցները գնեն S-400-ներ»

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել են Ռուսաստանի՝  S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիային 2019 թվականին մատակարարելու մասին հայտարարությունը: Թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը։ «Այդ լուրը անձամբ  չեմ տեսել, բայց եթե դա իրականանա, մեզ համար շատ մտահոգիչ կլինի։ Թուրքիայի կամ այլ մեր դաշնակիցների կողմից S-400-ների օգտագործումը ամբողջովին հակասում է մեր քաղաքականությանը։ Գլխավոր խնդիրն այն է, որ դրանք չեն… Կարդալ ավելին »

Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում նոր բնակատեղիներ հիմնելու մասին Իսրայելի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում նոր բնակֆոնդեր հիմնելու նախաձեռնությունը: Նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է. «Խիստ դատապարտում ենք Իսրայելի կառավարությանը այդ երկրի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին 2 հազարից ավելի բնակֆոնդի կառուցումը արտոնելու համար»: Հայտարարության մեջ նաև  նշվում է, որ Իսրայելը իր քայլերով անտեսում է միջազգային… Կարդալ ավելին »

Գերմանիայի քաղաքական գործիչները դեմ են, որ Բեռլինը Թուրքիային ֆինանսապես օգնի

Գերմանիայի կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ դեմ են, որ պաշտոնական Բեռլինը ֆինանսական օգնություն տրամադրի Թուրքիային։ Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան արժեզրկվում է, որի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում նկատվում է ճգնաժամ։ Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկն արել էր Գերմանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող SPD կուսակցության նախագահ Անդրեա Նահլեսը։ Վերջինիս առաջարկը, սակայն, մերժվել էր կանցլեր… Կարդալ ավելին »

Ահաբեկիչներն առաջիկա երկու օրերին Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է. «Ահաբեկիչները նախապատրաստվում են առաջիկա երկու օրերի ընթացքում Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու համար»: «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը կիրակի օրն ասել է. «Ահաբեկիչները նպատակ ունեն քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգում»: Կոնաշենկովը Սիրիայում բախվող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկությունների համաձայն հավելել է. «Քլոր… Կարդալ ավելին »

«ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը: Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ… Կարդալ ավելին »