Daily Archives: 19.08.2018

Փաստորեն նախարարը, ով համարում է ՀՀ-ն «չմո» երկիր, ոչ միայն չունի մասնագիտական էթիկա, այլ նաև չունի պարզ մարդկային որակներ։ Մահացած երեխայի ծնողին լսելու, կարեկից, նեցուկ լինելու փոխարեն` նա երեխայի մահը մատուցում է որպես վիճակագրական նորմա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով պարտադիր վակցինացիայի ընդգծված կողմնակից է` իր նշանակումից ի վեր հայտնվել է բազմաթիվ սկանդալների կիզակետում: Նախ համացանցում սկսեց տարածվել, նրա այն գրառումը, որտեղ նա վակցինացիայի դեմ ծնողներին առաջարկել է «փոքր դագաղներ գնել» իրենց երեխաների համար: Արսեն Թորոսյանը նաև, որպես նախարար ակտիվ քարոզում էր մանկահասակ երեխաների վակցիանացիան: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում… Կարդալ ավելին »

«Վարչապետի հայտարարություններն իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար». Դավիթ Հարությունյան

Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին… Կարդալ ավելին »

«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին՝ հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝… Կարդալ ավելին »

«Դա կարծես թե մի փոքր արհամարհանք էր խորհրդարանի հանդեպ և ուլտիմատում». Վահրամ Բաղդասարյան

«Ընդհանուր առմամբ՝ իրավունքն իրենցն է, կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Վերաբերմունքը կարտահայտի Ազգային ժողովը: Բայց կարծես ժամանակին իրենք էին քննադատում նախորդ իշխանություններին, որ Սահմանադրությունն իրենց համար են հարմարեցնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարողանան են տեղի ունենալ… Կարդալ ավելին »

Ծնունդդ շնորհավոր Հերոս

Այսօր օգոստոսի 19-ին ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը կդառնար  22 տարեկան: Ադամ Խաչատուրի Սահակյանը Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ շինարար Խաչատուր Սահակյանի և լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Մուշեղ Սահակյանը։ 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին: 2013 թվականին ընդունվել է Երևանի… Կարդալ ավելին »

«Ո՞րն է Ադրբեջանի պլան Բ-ն»

«Այս հակամարտությունում զիջելու պատրաստակամությունը չպետք է քննադատության առարկա լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարացի քաղաքական վերլուծաբան Նիկոլյա Հայոսը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում, անդրադառնալով տեղեկություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ նոր իշխանությունները պատրաստվում էին զիջողական դիրքորոշում ստանձնել` որոշ տարածքներ հանձնել… Կարդալ ավելին »