Daily Archives: 13.08.2018

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռոբերտ Սահակյանը: «Վերաքննիչ դատարանը վերացնում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- ասաց Սահակյանը: Ռոբերտ… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակում համատեղ ծրագրերին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում… Կարդալ ավելին »

«Նորմալ չէ, երբ նման թերի պատճառաբանությամբ երկրորդ նախագահը կալանավորվում է». Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության կարծիքով` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար բավարար հիմքեր չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Գտնում ենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը իրավաչափ չէ, և ազատության մեջ գտնվելով՝ նա չի կարող խոչընդոտել արդարադատության իրականացմանը»,- ասաց Շարմազանովը: Նրա խոսքով` որպես խափանման միջոց… Կարդալ ավելին »

Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ օգոստոսի 13-ին 10։00-16։00 Նուբարաշեն 11փ. 5, 6, 7, 9, 10-16, Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա, Բ շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5, 29/3, 33, 35/1, 35/2, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49,… Կարդալ ավելին »

Օգոստոսի 13-ի աստղագուշակ

Խոյ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև՝ բուրմունքաթերապիան: Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը… Կարդալ ավելին »

Ի՞նչ խնդիր է դրել իր թիմի առաջ վարչապետ Փաշինյանը

Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի` նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին… Կարդալ ավելին »