Daily Archives: 12.08.2018

«1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 12-ին, ծնվել է հերոս Սաշա Գալստյանը». Կարեն Հովհաննիսյան

2016թ.-ի ապրիլի մեկին Սաշան, կամ Ջիգյարը բարձրացել էր դիրքեր: Գիշերը , ժամը 04:00-ի սահմաններում , թշնամին անցնում է լայնամասշտաբ հարձակման: Ադամենց դիրքից լուր է գալիս, որ օգնություն է հարկավոր, և հրամանատարական կետից, որտեղ գնտվում էր Սաշան վեց հոգով, Ադամենց դիրք օգնության են գնում երկու հոգի: Հրամանատարական դիրքում մնում են չորս հոգի և սկսվում է մարտը:… Կարդալ ավելին »

«Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա…»

Ամեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում և այդ պայքարում կարիճներով լի սրվակ ենք հիշեցնում, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում։ Ահա մեզ… Կարդալ ավելին »

Թանկացումների նոր ալիք է սպասվում.

Երևանի որոշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները ապրիլ ամսից սկսած շարունակում են բարձրանալ: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում հունիսին, նախորդ ամսվա համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 15 հազար դրամով: Համաձայնեք՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում բնակարանի այսչափ թանկացումը հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց, զգալի է:… Կարդալ ավելին »

Ինչ կապ ունի Գազի Կոլյան ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալի հետ. «Ժողովուրդ»

Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանի նախկին ամուսինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կալանավոր Հովիկ Բաբայանը հայտնեց, որ ամեն օր ինքնավնասում է իրեն, իսկ պատճառը իր դեմ հարուցված ապօրինի քրեական գործն է: Եվ այսպես, 2013 թվականից կալանքի տակ գտնվող Հովիկ Բաբայանը պատմեց, թե ինչի համար է հայտնվել կալանավայրում եւ ինչու է… Կարդալ ավելին »

ԱԻՆ աշխատակիցները կանխել են 19 ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Այսօր օգոստոսի 12-ին, ժամը 07:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը: Դեպքի վայրում… Կարդալ ավելին »

«Հնարավոր է՝ ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի նոր դաշինքով». Նիկոլ Փաշինյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հնարավոր է՝ դաշինքով մասնակցի, բայց նաև հնարավոր է, որ դա չլինի «Ելք» դաշինքը. կլինի նոր դաշինք,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Փաշինյանն ասաց, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր. «Այդ մասին քարոզարշավի ընթացքում բոլորը կհամոզվեն»։ Ինչ… Կարդալ ավելին »

Գնաճն արագանում է

2018 թվականի հուլիսին 12-ամսյա գնաճը (2017 թվականի հուլիսի համեմատ) կազմել է 2.3%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Հիշեցնենք, որ նախորդ երեք ամիսներին 12-ամսյա գնաճը կայուն նվազում էր. եթե մարտին ցուցանիշը 3.7% էր, ապրիլին դարձավ 2.4%, մայիսին` 1.6%, հունիսին՝ 0.9%։ Հուլիս ամսվա գնաճի արագացումը պայմանավորված է հիմնականում ալկոհոլային խմիչքների և ծխախոտի (4.9%), հագուստի և կոշիկի (4.6%),… Կարդալ ավելին »

Օգոստոսի 12-ի աստղագուշակ

Խոյ: Հեշտությամբ հաջողության հասնելու հույսեր չփայփայեք: Այսօր ձեր մտահաղացումները միշտ չէ, որ հավանության կարժանանան: Ամենահետաքրքիր գաղափարնենրն անգամ կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք չկա, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին ընկերական կապերը, իսկ նոր գործընկերների հետ խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել: Ընտանիքում ներդաշմակ մթնոլորտ կտիրի: Եթե ժամանակին ընդունեք ձեր սխալները, հետևեք խորհուրդներին,… Կարդալ ավելին »

Հայ Առաքելական եկեղեցին ասյօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը` հայտնի նաև Խաղողօրհնեք անունով: Եկեղեցական ավանդության համաձայն` Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ նրան այցելում է Գաբրիել հրեշտակապետը, ով ավետել էր Քրիստոսի ծննդյան մասին, և տալիս դրախտի ծաղիկներից մի պսակ: Տիրամայրը ուրախանում է` հասկանալով, որ եկել է երկրային կյանքի վախճանը և գնալու է սիրելի Որդու… Կարդալ ավելին »