100 օրվա ընթացքում ձերբակալվել են երևի թե գանձագողերի չնչին տոկոսը, և կրեն համապատասխան պատիժ ՀՀ օրենքների ողջ խստությամբ

Վահան Բաբայանը ֆեյսբուկի իր էջում գրում է.՝

Ներքաղաքական վերջին զարգացումները այսօր մեծ ուշադրության կենտրոնում են: Ուր՞ են նախկին կոռուպցիոներները: Մի բան ակնհայտ է բոլորս պետք է աջակցենք վարչապետ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում և Հայաստան վերադարձնենք գողացված գումարները:

Մարդիկ ովքեր զբաղեցրել են պետական պաշտոններ և դիզել մեծ հարստություն պետք է ժողովրդին բացատրեն, որտեղից նրանց այդ կարողությունը, երբ մեր ժողովրդի աղքատությունը հատել է 40 տոկոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տվյալ պահին այն կառույցները, որոնք զբաղվում են այդ հարցով պետք է լիարժեք աշխատեն և ոչ թե զբաղվեն բռնել բացնողնելու հանրահայտ պրակտիկայով, այլ ձերբակալեն այն մարդկանց, որոնց այլևս բաց թողնելու օրինական հիմքեր չեն լինի:

Որտեղ ՞են նախկին բոլոր իշխանությունների ժողովրդին հայտնի գանձագողերը, արդյոք նրանք անմեղ են և դա միայն ահեթեթ խոսակցություններ են, որտեղից նրանց այդքան մեծ կապիտալ, գործարաններ, առանձնատներ և բիզնեսներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:

Օրինակ ինչ ՞եղավ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործը, նրա հրաժարականից հետո մարդիկ չգիտես ինչու մոռացան լրագրողական հետաքննության նյութերը, որոնք վերաբերվում էին նրա ունեցվածքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կամ ըստ օդում կախված լուրերի նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի մասին մեր քաղաքում կրկին շատ բաներ էին խոսում, սկսած նրա արտասահմանյան կապիտալի, գործարանների, առանձնատների և բիզնեսների մասին:

Արդյոք ՞դա օրինական է: Չկա պատասխան: Կամ նախկին ՊԵԿ ղեկավարներ Արմեն Ավետիսյան, Վարդան Հարությունյան կրկին ըստ օդում կախված լուրերի նրանց բիզնեսները ծաղկում և բարգավաճում են:Այս ցանկը կարելի է անվերջ թվարկել:

Շատ շատերը այս հարցերն են տալիս և կրկին սպասում ինչ է լինելու: 100 օրվա ընթացքում ձերբակալվել են երևի թե գանձագողերի չնչին տոկոսը, նախկին նախագահներից, վարչապետներից, նախարարներից սկսած մինչև շարքային չինովնիկը, ովքեր գրպանել են ժողովրդի կարողությունները պետք է վերադարձնեն գանձարան այդ գումարները և կրեն համապատասխան պատիժ ՀՀ օրենքների ողջ խստությամբ:

Այս ամենը ի կատար ածելու համար պետք է պրոֆեսիոնալ թիմ և մոտեցում, առանց քաղաքական սիմպատիաների և անտիպատիաների, ինչպես նաև կոշտ և կտրուկ արդյունավետ քայլեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով