Daily Archives: 03.08.2018

ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեւերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում… Կարդալ ավելին »

Յուրի Խաչատուրովի շրջապատի անդամներն անդամագրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով: Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում… Կարդալ ավելին »

Փոխմարզպետը չորս անշարժ և երեք շարժական գույք է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար… Կարդալ ավելին »

Գյուղմթերքի գնի թանկացումը համակարգի սխալ աշխատանքի հետևանք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել: «Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը… Կարդալ ավելին »

Վրաստանում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի փեսան. «Ժողովուրդ» Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած  խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից:… Կարդալ ավելին »

Կրկին խնդիրներ մաքսատանը, Քաղաքացին կոտրում է ձմերուկները հենց մաքսատանը (տեսանյութ)

Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրել քաղաքացի Գևորգ Օհանյանին իր գնած 7 ձմերուկը տեղափոխել Հայաստան։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Օհանյանը պատմեց, որ իրեն առաջարկել են «լավության կարգով» 3 ձմերուկ տալ իրենց, որպեսզի թույլատրեն մնացած 4-ը տանել իր հետ։ «Ասացին՝ 5 կգ է թույլատրվում, իսկ մեկ ձմերուկը 10 կգ է։ Ի՞նչ անեի՝ կեսը կտրեի, հետս բերեի՞։ 7 ձմերուկի համար… Կարդալ ավելին »

«Ո՞վ է քայլել Նիկոլի հետ` Գյումրիից մինչեւ Երեւան, Երեւանում». սկզբունք, որով կադրային քաղաքականություն է վարվում. «Առավոտ»

«Առավոտը» գրում է.  Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակարգում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով: Ինքը բավական ուշադիր է հետեւում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել եւ հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ… Կարդալ ավելին »

ԱՅՍ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐԵԼ Է ՀԵՆՑ ԻՆՔԸ՝ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

«Հրապարակը» զրուցել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանի հետ -Պարոն Չաուշյան, Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիայի դեմ պայքարին՝ գեներալ Մանվել Գրիգորյանից սկսած մինչեւ Սերժ Սարգսյանի եղբայրը։ Ինչպե՞ս եք այս ամենը գնահատում։ -Շատ բարձր եմ գնահատում կոռուպցիայի եւ գողության դեմ վարվող սկզբունքային պայքարը, բայց ուզում եմ հիշեցնել, որ կաշառակերությունը եւ կոռուպցիան… Կարդալ ավելին »

«Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ, բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը». Լիկա Թումանյան

Հանրային Ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել, որը տարակարծիք քննադատություննների առիթ է տվել. «Դու կգաս իշխանության համաժողովրդական ալիքի վրա ու կհռչակես մարդկային սկզբունքները կառավարման հիմք Դու կհռչակես զրո կոռուպցիա և օրենքի գերակայություն սկզբունքը Դու կասես. ես բարիշում եմ բոլոր հարևանների հետ՝ առանց նախապայմանների Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ ու… Կարդալ ավելին »