Daily Archives: 01.08.2018

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորգրահավաքին միացել է 38 պատգամավոր, այդ թվում Արա Բաբլոյանը

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստրոգրահավաքին այս պահի դրությամբ միացել է 38 պատգամավոր: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց, որ ստորագրողների մեջ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ ՀՀԿ… Կարդալ ավելին »

Կարելի է լինել տաղանդավոր երգիծաբան, բայց չհաջողված քաղաքապետ. պատգամավորը՝ Հայկ Մարությանի մասին

Կարելի է լինել տաղանդավոր երգիծաբան, բայց ոչ մի կերպ չհաջողված քաղաքապետ: Այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։ «Երեւանի պարագան մի քիչ այլ է, քան մյուս քաղաքներինը, քան Ազգային ժողովինը: Երեւանի պարագայում ձայն տալով այս կամ այն կուսակցությանը՝ կանխորոշում եք… Կարդալ ավելին »

Կամ դադարեցնում եք քաղաքական շարժառիթներով նախորդների հետապնդումները կամ…

Լավրովը վտանգավոր մեսսիջ է ուղարկել ՝ Հայաստան. Կամ դադարեցնում եք քաղաքական շարժառիթներով նախորդների հետապնդումները կամ… Լավրովի խոսքով՝ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի ընթացքում Մոսկվան «մեծ բավականությամբ նկատեց, որ արդյունքում ճգնաժամին լուծում գտնվեց առաջատար բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ փոխզիջման արդյունքում»: «Մենք հույս ունեինք, որ հենվելով նման արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին… Կարդալ ավելին »

«Մեր լավագույն տղաները մահացել են, որ այս անհատը գա և այսպիսի շիզոֆրենիկ հայտարարություններ անի՞». Դավիթ Բաբայանը` Զոյա Թադևոսյանին խորհուրդ է տալիս տեղափոխվել Բաքու

«Շատ տհաճ հայտարարություն է և շատ վատ է ընդունվել, և ընդհանրապես նույնիսկ զարմանում ես։ Այդ կինը հայերեն է խոսում, բայց դա չի նշանակում, որ նա հայերեն է մտածում, կամ իր սիրտն ու ոգին հայկական է։ Սա շատ լուրջ խնդիր է, այսինքն՝ ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ հայտարարություն է, ո՞վ է այդ կինը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց… Կարդալ ավելին »

«Փաշինյանի աշխատակազմը ոչ պրոֆեսիոնալ է գործում, որը խորացնում է հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը». Եվսեև

168.am-ը գրում է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ բուռն քննարկումների ալիք է բարձրացրել հայ-ռուսական մամուլում ու սոցիալական ցանցերում: Հարաբերություններում առաջացած լարվածության պատճառների վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են, սակայն մեկ հարցում կարծիքները համընկնում են` լարվածությունը պետք է շուտափույթ թոթափել: Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում… Կարդալ ավելին »

«Շրջան հանձնողը կամ չհանձնողը ժողովուրդն է, ռազմաբազան կամ քաղաքական այլ խաղեր չեն կարող դրա վրա ազդեցություն ունենալ». Ռազմական փորձագետ

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը բացառում է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջին լարվածությունը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը Հայաստանից հանի իր ռազմաբազան։ «Չեմ կարծում, որ վերջին դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանը կգնա այդ քայլին։ Նման տատանումներն այլ երկրներում, որտեղ բազա ունեն, նորմալ է, հեշտ լուծվող խնդիր է երկու երկրների արտաքին քաղաքականության մակարդակով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ա.Ասատրյանը։ Նա… Կարդալ ավելին »

Թիմ ասվածը մի տարերային աղետ է…

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Մի քիչ չհասկացա հանրահավաք անելու իմաստը։ Ավելի շուտ՝ հասկացա ու հասկացա, որ ժողովրդին կարոտելն ու հետը խոսալն, իրականում, ոչ մի կապ չունի, բայց, այնուամենայնիվ, ինձ համար այդ հանրահավաքը կարևոր է, որովհետև կախված նրանից, թե ինչ ու ինչպես կխոսա Փաշինյանը հարթակից, ինձ համար վերջնական պարզ կլինի, թե որ սցենարի… Կարդալ ավելին »