ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ պետը սխալվել է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նոր դիմում կներկայացնի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, թե երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից վրիպում է եղել, և դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը: Նա նշեց, թե երկուշաբթի օրն են ավարտվում բողոքների ժամկետները, և միայն դրանից հետո կարող է օր նշանակվել: Ընդ որում՝ դեռ հայտնի չէ՝ բողոքը վարույթ ընդունվել է, թե ոչ: Ալումյանը նշեց, թե երկուշաբթի ինքն իր անունից նոր դիմում կներկայացնի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով