Վրաստանում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի փեսան. «Ժողովուրդ» Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած  խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա:

Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: «Տարօրինակ բաներ եք ասում, տենց բաներ չկա, զարմանալի մարդիկ եք, քնից ինչ-որ բաներ եք տեսնում իմ վրա, չկա տենց բաներ»:

Միայն թե, նկատենք, որ Ղուկասյանի ձայնը երեկ բավական տխուր էր, նա իր ոճի մեջ չփորձեց անգամ լրագրողներին մեղադրել իբր սուտ լուրեր տարածելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով