«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը:
«Ժողովուրդ» օրաթերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը եւ՛ Բակո Սահակյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետեւ քաղաքական զրույցները շարունակվել են նաեւ ճաշի սեղանի շուրջ»:
Նմանատիպ նորություններ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացում...
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցո...
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստան...