«Ռուսները չեն թողնում անցնենք ու վերջ». Լարսում արգելափակված հայկական բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կմ-ի

Հայկական բեռնատարները երեկվանից արգելափակված են Լարսի անցակետում, ահազանգում են MAMUL.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիները: Նրանք տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: «Ռուսները չեն թողնում անցնենք ու վերջ: Ոչ մի պարզաբանում չեն տալիս՝ ինչու հենց մենք»,- ասում են նրանք: Բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն:

Խնդրին բախված գորրծարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկրանապտկվում են:

«Ռուսները չեն թողնում անցնենք ու վերջ». Լարսում արգելափակված հայկական բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կմ-ի
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով