ՊԵԿ-ի վարչության նոր պետ Արմեն Միրզոյանը Ռոբերտ Քոչարյանի խնամու փեսան է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Արմեն Միրզոյանը նույն օրը նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ:

Ասում են՝ 2003-ից պետական պաշտոններ զբաղեցրած Միրզոյանը ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի երկրորդ փեսան է:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Միրզոյանի դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով