Որևէ թեկնածուի մասին որոշում դեռ չկա. «Ռեֆորմիստներ» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ռեֆորմիստներ» կուսակցության` Երևանի ավագանու հնարավոր արտահերթ ընտրություններին առաջին եռյակում է լինելու Լևոն Սաֆարյանը` «Հայկական Ավիաուղիների» նախկին ներկայացուցիչը Արաբական Միացյալ Էմիրություններում:

Տեղեկությունը ճշտելու նպատակով 4news.am-ը կապ հաստատեց «Ռեֆորմիստներ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Կարեն Վարդանյանի հետ: Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ թեկնածուի մասին որոշում դեռ չկա, կուսակցությունում քննարկումներ են ընթանում հնարավոր թեկնածուների վերաբերյալ, և միայն համապատասխան որոշումներ կայացնելուց հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի իր թեկնածուներին:

Նյութը՝  այստեղ: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով