«Ո՞վ է քայլել Նիկոլի հետ` Գյումրիից մինչեւ Երեւան, Երեւանում». սկզբունք, որով կադրային քաղաքականություն է վարվում. «Առավոտ»

«Առավոտը» գրում է.  Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակարգում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով:

Ինքը բավական ուշադիր է հետեւում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել եւ հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ կողմը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:» Ինչպես նաև նա վստահեցնում է. «Իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության ՀՀԿ-ական` վերից-վար կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուշ եմ ասել, բավական մեղմ եմ ասել, ասել եմ, որպես մտահոգություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը`հավելելով. «Պրոֆեսիոնալիզմը դրվել է մի կողմ, կարեւորվում է միայն կուսակցական պատկանելիությունը`ո՞վ է քայլել Նիկոլի հետ`Գյումրիից մինչեւ Երեւան, Երեւանում… մեջտեղում տուժում է պրոֆեսիոնալիզմն ու, բնականաբար, երկիրը»:

Առայժմ ավելին ասել չի ցանկանում: Այս ընթացքում բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաեւ ուռճացված աշխատակազմերի, ծախսերի մասով: Մի բան, ինչի համար, այդ թվում նաեւ ներկա իշխանավորները մեղադրել են ՀՀԿ-ական նախկին իշխանությանը:

Այս հարցերն էլ չեն վրիպել Անահիտ Բախշյանի աչքից, բայց հիմա շատ բաների մասին չի ցանկանում հրապարակային խոսել, քանի որ, իր գնահատմամբ, ՀՀ-ի ներկայիս իշխանությունները նաեւ «շատ լավ» բաներ են անում: Նկատի ունեի`կոռուպցիայի դեմ պայքարը, արդարության վերականգնմանն ուղղված քայլերը: Բայց, իր մտահոգությունները, միեւնույն է, դեռ օրակարգային են, թեեւ առանձին վերցրած ոլորտներում հատ ու կենտ պրոֆեսիոնալների նշանակումն էլ է արձանագրում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ այստեղ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով