ԹՇՆԱՄՈՒ ԵՐԱԽԻՑ ԽԼՎԱԾ ԳՅՈՒՂՈՒՄ Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ԼԳԲՏ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ

Արցախյան պատերազմի ժամանակ Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղը եղել է ռազմական գործողությունների կիզակետում։ Գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 35 կմ հեռավորության վրա՝ Կապանի և Գորիսի կենտրոնում։ Թշնամու համար անչափ կարևոր էր այդ գյուղն իր «ձեռքը վերցնելը», որովհետև այդ գյուղով էին կամավորականներին օգնություն տանում Կատարի բարձունք, որտեղից վերահսկվում էր Գորիս քաղաքը։ Գյուղի, մոտակա դիրքերի համար թեժ մարտեր էին ընթանում՝ դիրքային։ Մեծ ու փոքր կռվում էին իրենց գյուղի համար։ Կին ու երեխա չկար․ բոլորը՝ ի զեն։

․․․ Ու պահեցին իրենց գյուղը։ Պատվով պահեցին։

Հիմա համացանցը ողողվել է նյութերով, որ Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղում 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել: Փոքրիկ գյուղ է՝ իր «ավանդական սովորույթներով», ընտանիքի պատկերացումով։ Նրանք երևի չգիտեն էլ, թե ինչ բան է ԼԳԲՏ-ն։ Կին ու երեխա, գյուղի տղամարդիկ տեսել են ԼԳԲՏ ակտիվիստների պահվածքը ու անակնկալի եկել։ Ո՜նց թե․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա է քաշքշուկի, կռվի պատճառը։ Կին ու տղամարդ, ահել ու ջահել իրենց գյուղը «պահել են ուզել»։ Մնում է պարզել, թե թշնամու երախից խլված գյուղում ի՞նչ գործ ունեն ԼԳԲՏ-ի ակտիվիստները։ Ինչու՞ Սյունիքի այդ գյուղն է ընտրվել։ Անտառների մեջ կորած այդ գյուղը։

Ակամայից հիշում եմ Գուսան Աշոտի բառերը․

Գուսան Աշոտ, Սյունյաց հողը անարատ է,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է․․․

Հասմիկ Բաբաջանյան

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով