Միայն մեկ ուժ է ավագանու ընտրություներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այսօր լրանում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը, սակայն երեկ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է միայն նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունը:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը` հավելելով, որ վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ն է: Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տասնյակն ուժ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն մեկ օր առաջվա դրությամբ փաստաթղթերը մեկ ուժ է ներկայացրել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով