Մենք պարտք ունենք տալու մեր Հայրենիքին

Մեր զրուցակիցն է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայանը:

Պարոն Բաբայան ինչո՞վ է պայմանավորված Ձեր ակտիվությունը: Վերջին շրջանում նկատելի է Ռեֆորմիստների ակտիվությունը:

– Մենք պարտք ունենք տալու մեր Հայրենիքին: Դա այս գործընթացներին լուրջ և լուռ հետևող մեր քաղաքացիներին համախմբելն է բարեփոխումների շուրջ, քանի որ առանց բարեփոխումների ամեն ինչ կքայքայվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք ցանկություն չունենք ազգը և սև ու սպիտակի բաժանելու, մենք կողմ ենք միասնական և կազմակերպված պետությանը:

– Ինչպիսի՞ թիմ եք ձևավորում, խոսակցություններ են գնում, որ Դուք թիմ եք ձևավորում ընտրություններին մասնակցելու համար:

– Յուրաքանչյուր կուսակցություն կարող է այսօր իր թիմը ձևավորել և մասնակցել առաջիկա ընտրություններին թե´ ավագանու, թե´ Ազգային Ժողովի: Մենք էլ մեր հերթին կփորձենք մեր ուժերը, այդպես կայացած և ճանապարհ անցած կուսակցությունների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով