«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի

«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է առաջիկա օրերին պայմանագրի երկարաձգման հարցով բանակցություններ սկսել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ. ամռանը, սակայն ակումբը կարող է 12 ամսով երկարաձգել այն: Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» չի օգտվի այդ ֆունկցիայից և միանգամից կփորձի երկարաժամկետ պայմանագիր ստորագրել դարպասապահի հետ:

Սպասվում է, որ անգլիական ակումբը 5 տարվա պայմանագիր կառաջարկի դե Խեային: Այդ ընթացքում դարպասապահն ընդհանուր առմամբ 50 մլն դոլար կաշխատի: Հիշեցնենք, որ դե Խեան 2011թ. Մադրիդի «Ատլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել 2 ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:

 

Ավելին՝ այստեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով