ՀՔԾ պետը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանեց նրա փաստաբաններից շատ ավելի լավ

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փորձեց հիմնավորել, թե ինչու է քրեական գործ հարուցվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, եւ ինչու է նա կալանավորվել:

Փորձեց, բայց ընդամենը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից շատ ավելի լավ հիմնավորեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվել է անհիմն եւ անհեթեթ քրեական գործ: Անկեղծ լինենք, եթե չիմանայինք, թե ով է հարցազրույց տալիս, լավագույն դեպքում կկարծեինք, թե իրավական հարցեր լուսաբանող սկսնակ լրագրող է, բայց ոչ հաստատ իրավաբան, այն էլ ՀՔԾ ղեկավար:

Հարցազրույցից առաջ խորհրդավորության մթնոլորտ էր ստեղծվել, եւ շատերը մտածում էին, թե հենց հիմա ՀՔԾ պետը մի քանի հայտարարություն կանի, որից հետո Քոչարյանի փաստաբանները կհրաժարվեն գործից: Իսկ հիմա ՀՀ քաղաքացիները համոզվեցին, որ հարուցվել է թույլիկ եւ շինծու գործ, որից օր առաջ պետք է հրաժարվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի վերջո այս գործը փլուզվելու է, քանդվելու է, եւ շատ լավ կլիներ, որ դա նախաձեռնեին այն կազմողները:

Շատ չերկարացնելով ասենք՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենալավ պաշտպանը:

Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ապա սա արդեն ոչ թե խայտառակություն է, այլ հայաստանյան քննչական մարմինների ամոթն ու խայտառակությունը: Հիմնվել Վիկիլիկսի վրա, հիմնվել ՍԴ անդամի մասնավոր զրույցի վրա եւ քրգործ հարուցել Արմեն Գեւորգյանի նկատմամբ, երբ Գագիկ Հարությունյանը եւ ՍԴ մյուս անդամները ողջ եւ առողջ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպիսի տպավորություն է, որ թմբուկի մեջ անուններ են գցված եւ օրումեջ մի ձեռք մտնում է այնտեղ եւ մի անուն հանում, որի դեմ էլ քրգործ է հարուցվում:

Թարգեք այս խայտառակությունը, թարգեք այս անհեթեթությունների շարանը, թարգեք քանի դեռ շատ-շատ ուշ չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով