Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են նաև Ադրբեջանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների,  այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ: Նրանց մեծամասնությունը Սիրիայից է՝ 20 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 12 հոգի Իրաքից, 12 հոգի էլ Յեմենից: Եւ վերջապես, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են երկու հարեւան երկրներից՝ 2 հոգի Իրանից, 1 հոգի՝ Ադրբեջանից:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով