« Հայաստանում կարծես թե մտքի տեռոր կա. մենք մտահոգվելու, տեսակետ ունենալու իրավունք չունե՞նք». Հրանտ Մարգարյան

Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի հարցում ՀՅԴ-ի դիրքորոշման պատճառով հնչող քննադատություններին, իր զարմանքը հայտնեց. «Ես զարմանում եմ, որ քննադատում են: Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի շարժումը հաջող լինի: Հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվենք, դրա համար տեսակետ ենք հայտնում»:

ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով, հիմա Հայաստանում կարծես թե մտքի տեռոր կա. «Այսինքն մենք մտահոգվելու, տեսակետ ունենալու իրավունք չունե՞նք: Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՝ ոչ: Եթե չենք ուզում, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին:

Իսկ եթե ուզում ենք, ժամանակին պետք է հիշեցնենք, թե ինչից պետք է խուսափել, որ ճանապարհով պետք է գնալ, որտեղ մտահոգություններ ունենք: Եթե գործընկեր ենք, այդպես պետք է գործընկերություն անենք, ոչ թե լռելով և համակերպվելով: Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի համար ենք մտահոգ: Մենք երկրի ապագայի համար, նոր Հայաստանով ենք մտահոգ: Թույլ չենք տա որևէ մեկին մտքի տեռոր անել, որովհետեև տեռորը տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքը արգելակի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով