Կամ դադարեցնում եք քաղաքական շարժառիթներով նախորդների հետապնդումները կամ…

Լավրովը վտանգավոր մեսսիջ է ուղարկել ՝ Հայաստան. Կամ դադարեցնում եք քաղաքական շարժառիթներով նախորդների հետապնդումները կամ…

Լավրովի խոսքով՝ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի ընթացքում Մոսկվան «մեծ բավականությամբ նկատեց, որ արդյունքում ճգնաժամին լուծում գտնվեց առաջատար բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ փոխզիջման արդյունքում»: «Մենք հույս ունեինք, որ հենվելով նման արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունները, հետագայում էլ կորդեգրեն միավորիչ մոտեցումներ, կամրապնդեն ազգային համաձայնությունը»,- ասել է Լավրովը: «Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված այն հայտարարություններին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումներ քաղաքական շարժառիթներով»,- ասել է Լավրովը:

Եվ զարմանալի ,,պատահականությամբ,, հենց այս օրերին այստեղ-այնտեղ սկսել են խոսել, առաջ քաշել «հողերի հանձնման» գաղափարը, ՀԱԿ-ի անդամները ասուլիսներ են տալիս, որտեղ հավատացնում են, որ արյունով վերցված հողերը  պետք է վերադարձնել, ինչպես նաև խաղաղության ու սիրո , խեղճացած զինվորի ու  տառապող մայրերի մասին ելույթներ են հնչում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգի տականքը փաստորեն ջրի երես է բարձրացել. Քաղաքագետ ներկայացող ոմն Հայկ Մարտիրոսյանն, այսօր հայտարարել է, որ եթե Արցախը անկախ հանրապետություն է, ապա Երևանից ու Սյունիքից ոչ մեկ չպետք է գնա այնտեղ զոհվելու:

…Այո, ոչ ոք չի կարող հաղթել հային, եթե մենք ինքներս ներսից մեզ չոչնչացնենք՝ մեր բազամդարյա պատմությունը վկա:

Օդի մեջ մի տեսակ տագնապ կա, Արցախում մարդկանց նյարդերը գերլարված են, բոլորը հստակեցում են պահանջում, այս սպասողական լռությունն ամեն րոպե ավելի վտանգավոր է դառնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր ուժերի, կուսակցությունների, խելացի մարդկանց կոնսոլիդացման  հրամայականը կա: Պետք է հնարավորինս արագ դուրս գալ մի կուսակցության /անգամ եթե այն այս պահին սուպեր-կուսակցություն է համարվում/ նեղ շրջանակներից , ժողովել բանիմաց, ճանապարհ անցած գործիչների և քայլեր ձեռնարկել:

Մենք ուժեղ ենք , երբ միասին ենք ու միասնական: Հակառակորդը արդեն կանգնել է մեր դռան շեմին, իսկ տունն էլ, ինչպես երևում է, օղակի մեջ է սեղմել:

Արփի ՎԱՆՅԱՆ

hartak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով