Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում նոր բնակատեղիներ հիմնելու մասին Իսրայելի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում նոր բնակֆոնդեր հիմնելու նախաձեռնությունը:

Նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է. «Խիստ դատապարտում ենք Իսրայելի կառավարությանը այդ երկրի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին 2 հազարից ավելի բնակֆոնդի կառուցումը արտոնելու համար»:

Հայտարարության մեջ նաև  նշվում է, որ Իսրայելը իր քայլերով անտեսում է միջազգային իրավունքը և դրանից բխող ՄԱԿ-ի որոշումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ հայտարարության` Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքները ոտնահարող  այս գործողությունների դեմ դուրս գալը  իրավական և բարոյական  պարտավորություն է:

Թուրքիայի արտգործնախարարությունը նաև կոչ է արել  միջազգային հանրությանը իրականացնել անհրաժեշտ պարտավորությունները:

Հիշեցնենք, որ 1967թ. ի վեր Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Արևմտյան ափում հիմնվել է 131 բնակավայր, Արևելյան Երուսաղեմում` 10, իսկ Արևմտյան Ափի լեռնային հատվածում` 116: Միջազգային իրավունքի տեսանկյունից պաղեստինյան տարածքներում գտնվող հրեական բնակավայրերը անօրինական են համարվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    CnnTurk

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով