Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման սիրիական հարցն է և Իդլիբում վերջին զարգացումները:

Դեռևս նախորդ շաբաթ Մոսկվա էին այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին  կողմերն Անկարայում հանդիպում էին ունեցել և քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում Ղարաբաղի, Սիրիայի Իդլիբի քաղաքի, Բալկանների և Ուկրաինայի հարցերը։

 

Աղբյուր`    Milliyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով