Թուրքիայի արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Գերմանիային

Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության և առևտրի նախարարության կողմից հրապարակվել է արտաքին առևտրի ցուցանիշները:

Համաձայն տվյալների` 2018թ. հուլիսին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ ներկրումը աճել է 11.6 տոկոսով` կազմելով 14մլրդ 77մլն դոլար, իսկ արտահանումը նվազել է  6.7 տոկոսով՝ կազմելով 20մլրդ 59մլն դոլար:

2018թ. հուլիսն Թուրքիայում 32.6 տոկոսով նվազել է արտաքին առևտրի դեֆիցիտը, որի ցուցանիշը կազմել է 5մլրդ  982մլն դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018թ. հուլիսին դեպի Եվրոպական Միություն (ԵՄ) արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.7 տոկոսանոց աճ է գրանցել և կազմել 6մլրդ 852մլն դոլար:

Թուրքիայի արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Գերմանիային` 1մլրդ 294մլն դոլար, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Մեծ Բրիտանիան (1.9 մլրդ) և  ԱՄՆ-ն  (850 միլիոն):

Իսկ միևնույն ամսին կատարված Թուրքիայի ներկրման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Չինաստանին` 1մլրդ 975 մլն դոլարի չափով, իսկ 2-րդ և 3-րդ  հորիզոնականներում Գերմանիան և ԱՄՆ-ն  են, համապատասխանաբար` 1մլրդ 691մլն և 1մլրդ 122մլն դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Milliyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով