Էրդողանին մարդասպան անվանած կինը պետք է 6000 դոլար բարոյական փախհատուցում վճարի

Facebook սոցիական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Մերսին քաղաքի բնակիչ 67-ամյա Այնուր Գյորենը պարտավորվել է 30.000 թուրքական լիրայի չափով (մոտ 6.000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել:

Գյորենը Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է։

2017թ. Էրդողանի դեմ Ստամբուլի Գեզիի զբոսայգում տեղի ունեցած ցույցերի և բախումների պատճառով Գյորենն իր գրառման մեջ Թուրքիայի նախագահին անվանել էր «մարդասպան», իսկ նախկին նախարարներին՝  «գող»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել թեմայի մասին:

«Գեզիի դեպքերի ժամանակ մեր երիտասարդները սպանվեցին։ Էրդողանն էլ այդ ժամանակ  պարատնալով ասաց, թե ինքն է հրամանը տվել։  Ես էլ գրեցի, որ եթե դու ես տվել հրամանը, ուրեմն դու մարդասպան ես։ Դրա համար եմ դատվում»,-ասել է Գյորենը։

Նշվում է, որ բանտում չհայտնվելու միակ ճանապարհը, 30.000 թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում վճարելն է։ 30 հազար թուրքական լիրան հավաքելու համար CHP-ն հանգանակություն  էր սկսել։ Սակայն հավաքված գումարը բավարար չի եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը տեղեկացնում է, որ Գյորենը քեմալական գաղափարախոսության կրող է և Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմնակիցներից մեկը։

Նախկինում նա կոշտ գրառումներ է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK),  ինչպես նաև հայերի ու հույների հասցեին:

Օրինակ՝ մի գրառման մեջ նա օգտագործել է «հայ բիճեր» ռասիստական արտահայտությունը։ Հետագայում  փորձելով արդարանալ, նշել էր. «Այո, երբեմն վիրավորում եմ։ Բայց Ստամբուլում  շատ հայ, հույն հարևաններ և բարեկամներ ունեմ։ Նպատակս  հայերին վերավորելը չէր»։

Աղբյուր`    Diken

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով