Արգելվել է Արցախ մեկնած գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է «սև ցուցակի» մեջ ներառել այն քաղաքական գործիչներին, ովքեր մեկնում են Արցախ։ Այս անգամ պաշտոնական Բաքվի թիրախում է հայտնվել  Բունդեսթագի պատգամավոր  և «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» անդամ Ալբերտ Վայլերը։ Վերջինիս մուտքը Ադրբեջան արգելվել է։

Վայլերը ներառված էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղեկցող պատվիրակության մեջ։ Օգոստոսի 23-25-ին Մերկելը կիրականացնի իր անդրկովկասյան այցը՝ մեկնելով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։

Աղբյուրը նշում է, որ գերմանացի պատգամավորը 2014 և 2016 թվականերին մեկնելով Արցախ, մուտք է գործել «Հայաստանի կողմից օկուպացրած ադրբեջանական տարածքներ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վայլերը նաև Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խառը հանձնաժողովի փոխնախագահն է:

Ադրբեջանը գերմանացի պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։

Աղբյուրը հայտնում է, որ խնդիրը կարգավորելու համար Գերմանիայի արտգործնախարարությունը բանակցություններ էր սկսել Բեռլինում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Deutsche Welle.com.tr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով