ՃՈ մեծաքանակ ուժերը աննախադեպ ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն:

Գործողությունն աննախադեպ էր՝ ներգրավված էին մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ

սպայական գումարտակի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը համակարգում էին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը: Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվեցին ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես և, այսպես կոչված, մրցավազքեր,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

դրիֆտներ կատարող և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող վարորդներ: Հայտնաբերվեցին նաև առանց համարանիշի, կամ որևէ առարկայով դրանք փակած, գերհզոր ձայնազդանշանային համակարգերով, թաղանթապատված հողմապակիներով, վերասարքավորված խլացուցիչներով

մեքենաներ: Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում մրցավազքեր իրականացնող, առանց համարանիշի և բարձր ձայնով երթևեկող մոտոցիկլիստները: Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային

ոստիկանները հայտնաբերեցին նաև տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց շուրջ հինգ տասնյակ մեքենա, բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որևէ ներողամտություն չցուցաբերվեց ոչ մի վարորդի նկատմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման միջոցառումները պարբերական են: Կոչ ենք անում երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել երթևեկության կանոնները:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով