«Քոչարյանի հետ բոլորս էլ նստած ենք»․ Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն այն համոզման է, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:

«Քոչարյանը հո փախչողը չէ։ Մենք չենք ասում, որ պետք չէ քննություն տանել, բայց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն ենք տեսնում։

Գիտեք՝ տպավորությունն այնպիսին է, որ Ռոբերտ Քոչարյանը, որ նստած է, բոլորս էլ նրա հետ նստած ենք, չէ՞ որ մեր նախագահն է եղել։ Մի վայրկյան չեմ հապաղել, երբ հայտարարվեց, որ նման բան են նախաձեռնում, շտապեցի միանալ դրան»,- ասաց արցախցի պատգամավորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Արցախի հանրապետության 30 պատգամավորներից 15-ն են անձնական երաշխավորություն ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար։

Հավելենք նաև, որ մեզ հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը նշեց, որ ինքը չի միացել այդ ստորագրահավաքին, որոշում կայացնողը պետք է լինի կուսակցությունը, որի մեծ մասը, պատգամավորի խոսքով, դեմ է եղել ստորագրահավաքին միանալուն։

Աղբյուր՝ Factor.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով