ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ՆՈՐ ՈՃ՝ «ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻՑ»

Արդեն հայտնել ենք, որ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին։ Նրանց ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը։

Կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ցուցակը․ «Ցուցակում լինելու են խմբագիրներ։ Կարեն Վարդանյանը՝ haymedia.am կայքի խմբագիրը, Լիլիթ Հովակիմյանը` 4news.am կայքի սեփականատեր, Լևոն Սաֆարյանը` Զվարթնոց օդանավկայանից,Միկրոբիոլոգ Վահագն Հակոբյանը,փաստաբան Գայանե Ղուլյանը։ Քարոզարշավը լինելու է նոր ոճով, գործարկվել է բջջային հավելված, որի միջոցով ընտրողները միանալու են շտաբին, և համակարգվելու է»։

hraparak.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով