Փոխվարչապետը՝ ԼԳԲՏ անձանց բռնության մասին. «Ես, օրինակ, չէի ուզենա առանձնացնել որեւէ մի խումբ

Загрузка...

«Առավոտը» գրում է. Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խուսափեց «Առավոտի» հարցին կոնկրետ եւ հստակ պատասխան տալ: «Առավոտը» պարոն Ավինյանից հետաքրքրվել էր՝ օրերս Շուռնուխում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու մասին: Ընդ որում, սա միակ դեպքը չէ:

Մասնավորապես մենք հարց էինք ուղղել՝ արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի իշխանությունը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության եւ իրավահավասարության եւ խտրականության դեմ հստակ եւ քաղաքական դիրքորոշում հայտնի՝ եթե հեղափոխությունը սիրո եւ համերաշխության գաղափարով էր, եւ նոր Հայաստանը ժողովրդավարության ճանապարհն է բռնել:

Ավինյանը պատասխանել է. «Անկեղծ ասած, սա շատ կարեւոր է առհասարակ հասարակության շրջանակում… ես, օրինակ, չէի ուզենա առանձնացնել որեւէ մի խումբ, որովհետեւ եթե դու առանձին խոսում ես որեւէ խմբի մասին, ստացվում է, որ այդ խմբի շահերը որոշակիորեն ավելի կարեւորվում են մնացածի շահերից: Սա շատ կարեւոր է հենց մարդու իրավունքների տրամաբանության շրջանակում: Բռնությունն անընդունելի է, բռնության որեւէ դրսեւորում անընդունելի է՝ լինի դա փոքրամասնության, եկեղեցականների, այլազգիների նկատմամբ:

Այսինքն՝ այդ ամբողջությամբ: Եվ հետեւապես այս կոնկրետ միջադեպի հետքերով պետք է գնան իրավապահ մարմինները, եւ իրավապահ մարմինների իրավասության շրջանակում է գտնվում այս գործը»: Փոխվարչապետը մեր հարցին հստակ չպատասխանեց:

Այսինքն՝ չասաց՝ այո, ժամանակն է քաղաքական դիրքորոշում հայտնելու, կամ՝ ոչ, ժամանակը չէ, դրան պատրաստ չենք եւ այլն: Գուցե թեման շատ զգայուն է, եւ դա է պատճառը, որ եվրոպաներում ուսանած (2014թ.-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում) երիտասարդ պաշտոնյան խուսանավեց եւ ընդհանրական պատասխան տվեց, թե՝ բռնությունն անընդունելի է:

Ապա նույն ասուլիսի ժամանակ մեկ այլ օգտատիրոջ հարցին ի պատասխան՝ Ավինյանը պատասխանեց. «Ատելության քարոզը նույնպես անընդունելի է, այն բերում է բռնության»:

Թե ինչո՞ւ սիրով եւ համերաշխությամբ հեղափոխություն իրականացրած պաշտոնյաները, որոնք հասարակության մի ստվար զանգվածի սիրելին են, եւ հետեւաբար նրանց խոսքը շատ շատերի համար ընդունելի է, դեռեւս դիրքորոշում չեն հայտնում այս գերզգայուն խնդրի շուրջ, գուցե հենց իրենք ասեն: Բայց, հավանաբար, խնդիրը առաջիկա ընտրություններն են, ի վերջո, այդ հարցի վերաբերյալ իշխանության թե՛ դրական, թե՛ բացասական հայտարարությունը շահարկումների առիթ է դառնալու: Սպասենք մինչեւ հասարակությունը «եփվի» ու հասունանա սիրով եւ համերաշխությամբ:

 

 

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ 

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...